Ինչպես է բաշխվել պատերազմի ժամանակ ստացված օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից պատասխան է ուղարկվել «Հայաստան» խմբակցությանը՝ նրանց հարցապնդման վերաբերյալ, որը պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում: Հարցապնդման մեջ ներկայացված է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից ուղարկված վեց հարցի պատասխան:

Հարցերից մեկով ընդդիմադիր խմբակցությունը հետաքրքրվել է, թե արդյոք գործարկվել է վստահելի և հաշվետվողական մեխանիզմ՝ մասնավոր հատվածի, ՀՀ-ում եւ այլ պետություններում բնակվող անհատ քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով ցուցաբերվող օգնությունն ու օժանդակությունը համակարգելու և դրանք առավել հասցեական ու նպատակային դարձնելու համար: Ի պատասխան նախարարությունից տեղեկացրել են, որ ՊԵԿ նախագահին հանձնարարվել է իրականացնել բաց թողնված ապրանքների հաշվառում, իսկ գերատեսչություններին իրենց հատկացված ապրանքների հաշվառում:  Նշվում է, որ պատերազմի օրերին մարդասիրական օգնությունը տրամադրվել է պահեստներին կամ ուղարկվել ԱՀ: Իսկ դեղերը, սարքերն ու սարքավորումները սահմանված կարգով տրամադրվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

Նաւեւ նշվել է, որ մինչ օրս այդպիսի աշխատանքները շարունակվում են եւ իրականացվում են բաշխումներ՝ ըստ ներկայացված պահանջների:

Ն.Հ.




Լրահոս