Միջադեպից հետո փակված Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը բաց է. այն հսկում են խաղաղապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը այսօր մի քանի ժամ երկկողմանի փակ էր:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն` պատճառը հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպն է, որի մասին գերատեսչությունը խոստանում է մանրամասներ հայտնել քիչ ուշ:

Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը:

Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն:




Լրահոս