Խնդրի առաջ է կանգնում ոչ միայն Ճակատենը, այլ 5 բնակավայր ևս. Գևորգ Փարսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի համայնքապետի ընտրություններում նախնական արդյունքներով հաղթանակ տարած «Շանթ» դաշինքի  թեկնածու Գեւորգ Փարսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  ԱԱԾ հաղորդագրությանը, ըստ որի ՝այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը և Հայաստանը կտեղակայեն անցակետեր։

«Փաստորեն 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ։ Մեր գյուղացիները այդքան ճանապարհ պիտի անցնեն, որ հասնեն Կապան։ Միակ այլընտրանքային ճանապարհը, որը կառուցված է 90-ականներին դա անտառամիջյան ծանր, դժվարանցանելի ճանապարհն է, որի վրա պետք է մեծ աշխատանք տարվի։ Մեծ խնդիր է, վաղվանից պետք է մտածենք 6 գյուղական բնակավայրերի բնակիչների մասին»,-ասաց նա։

Գևորգ Փարսյան նաև նշեց, որ այդ գյուղերի պարենային խնդիրը կլուծվի, քանի որ նշված երկար ճանապարհը կա, իսկ կարճ ճանապարհը Գեղանուշ համայնքով ճանապարհն է, որը շատ վատ վիճակում է: Կապանի քաղաքապետը մանրամասնեց, որ խնդրի առաջ է կանգնում ոչ միայն Ճակատենը, այլ 5 բնակավայր ևս։ «Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերդ, Սրաշեն համայնքները, մոտ 600-700 բնակիչ կա»,-մանրամասնեց նա։




Լրահոս