ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին, և որ համայնքներն են խնդրի առջև կանգնած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայել է եւս մեկ անցակետ: Այս մասին երեկ տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայությունը:

Նրանք հայտնել են, որ համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Իսկ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ:

Երեք օր առաջ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը որոշել է Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց կողմից վերահսկվող` Էյվազլիի հատվածում մաքսային ու անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանում օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։

Հայաստանը նաև հայտարարել է, որ մենք նույնպես ըստ անհրաժեշտության մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի, իսկ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին հորդորում է օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։

Երեկ լրագրողների հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը մանրամասնեց, որ երեկվա նոր որոշումից հետո խնդրի առաջ է կանգնում ոչ միայն Ճակատենը, այլ 5 բնակավայր ևս՝ Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերդ, Սրաշեն համայնքները:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս