Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4530 խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 7-ից 14-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4530 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 32 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 9 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում, 1-ը շահագործվել է առանց համարանիշերի։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս