ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով՝ Մարիամ Մելքումյանը նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ:
Մարիամ Մելքումյանը 2010-2014թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
2013-2014թթ. սովորել և ավարտել է Կանանց լիդերության դպրոցը:
2014թ.-ից թղթակցել է WomenNet.am կայքին ու «Կինը և քաղաքականությունը» թերթին:
2016թ.-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում որպես լրագրող, հետո՝ խմբագիր:
2021թ.-ից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Ապատեղեկատվությանը հակազդելու արագ արձագանքման դրամաշնորհներ լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» (ՔՀԿ) ծրագրի ընթացքում իրականացրել է լրագրողական գործունեություն:
Հիշեցնենք, 2012 թվականից ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Լուսինե Մարտիրոսյանը երեկ հայտնել էր, որ դադարեցնում է նախարարությունում իր գործունեությունը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: