Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված անձ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, պայթուցիկ սարք էր նետել Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ, որի պատճառով տեղի էր ունեցել պայթյուն:

32-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս