Վրաստանը չի մասնակցի «վեց հարթակի» նախաձեռնությանը։
Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին խորհրդարանում «նախարարի ժամ» ձեւաչափով ելույթի ժամանակ:
Նա ասել է, որ հստակ արտահայտել է Վրաստանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ թուրք, ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
Անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Հարավային Կովկասում կարելի է ստեղծել «վեցի պլատֆորմ» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) պետությունների միջեւ համագործակցության զարգացման համար: Նախաձեռնությունը սատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Վրաստանի ԱԳՆ-ում ասում են, որ Ռուսաստանի հետ ոչ մի համատեղ ձեւաչափերի մասին խոսք լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան օկուպացնում է երկրի տարածքի 20 տոկոսը: