Կապանի համայնքապետարանը հայտարարել է նոյեմբերի 24-ից երկու նոր երթուղու գործարկման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ից գործելու է երկու երթուղի՝ Կապան-Ճակատեն-Կապան և Կապան-Մեղրի-Ներքին Հանդ-Ճակատեն-Կապան։ Նոր երթուղիների սպասարկումն իրականացվելու է ամեն օր՝ հետևյալ ժամանակացույցով:

Կապան-Ճակատեն-Կապան երթուղի

Ժամը 8։00– Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)
Ժամը 10։00– Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)–Ճակատեն
Ժամը 12։00–Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)
Ժամը 14։00–Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)–Ճակատեն
Ժամը 16։00–Ճակատեն-Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)
Ժամը 18։00–Երկաթուղայինների 5-րդ նրբանցք (թունելի մոտ)–Ճակատեն

Կապան-Մեղրի-Ներքին Հանդ-Ճակատեն-Կապան երթուղի

Ժամը 7։30– Կապան(5 համարի կանգառ)-Ճակատեն (վարչական շենքի մոտ)
Ժամը 10։30– Ճակատեն (վարչական շենքի մոտ)–Կապան(5 համարի կանգառ)




Լրահոս