ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Աջափնյակի թաղապետի դեմ: Դատելով իրավիճակից՝ թաղապետարանում կադրային ջարդ է սկսվել, ինչի հետ համամիտ չեն աշխատակիցները եւ դիմում են դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու համար:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարինե Կարապետյանը դատի է տվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանին՝ պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի ղեկավարի որոշումը և, որպես հետևանք, Հայցվորին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի պաշտոնում վերականգնի և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 01.11.2021թ. մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մեջ մտնելը, միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը հօգուտ Հայցվորի բռնագանձի:
Քնար Մանուկյան