Կառավարությունը մասնակի կփոխհատուցի սիրիահայ 9 ուսանողի ուսման վարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշում է ընդունել, որով մասնակի կփոխհատուցվեն սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերը: Հիմնավորման համաձայն՝ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հասարակությանը լիարժեք ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցերը կառավարության համար մշտապես դիտարկվել են որպես առաջնահերթություն: 2021 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 52 սիրիահայ ուսանողներ:

Նրանցից 43-ի ուսման վարձերի փոխհատուցումը կկատարվի հետևյալ կերպ՝ ուսման վարձերի 70%-ը կվճարի ուսանողը, իսկ 30%-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (5,197.980 ՀՀ դրամ), «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը (5,197.980 ՀՀ դրամ): Սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերի 70%-ը կվճարվի այդ ուսանողների կողմից, իսկ 30 %-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 1,534.4 հազար դրամ:




Լրահոս