ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խոր ցավակցություն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում երեկ տեղի ունեցած փլուզման կապակցությամբ։ Այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
«Խոր վշտով ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։