Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. ինչ է բացահայտել Հակակոռուպցիոն կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավորճանապարհովստացվածառանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/կոռուպցիոնսխեմա, որում ներգրավված ենՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը,2015-2016թթ-ինզբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ղեկավարած վարչության ենթակա ստորաբաժանմանպետիևմյուսաշխատակիցներիօժանդակությամբ կազմակերպել էառանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` 875.203.992 ՀՀ դրամը:

Մասնավորապես, տարբեր տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի հիման վրաԱրմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողներըհամապատասխան գումարների դիմացիրականացրել են առանձին օբյեկտների պահպանությունը: Արմավիրի պահպանության բաժանմունքի պետԽոսրով Անդրոյանը, չունենալով հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն,ՎարդանՄինասյանիկազմակերպմամբև թողտվությամբ,նրանց հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածությունօբյեկտների պահպանության դիմացստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն դրանք նույն բաժանմունքի ջոկի հրամանատարին առձեռն տալու վերաբերյալ:

Այնուհետև`Խ. Անդրոյանի հրահանգով, յուրաքանչյուր ամիս վերը նշված ջոկի հրամանատարը տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է պահպանության իրականացման համար պայմանագրով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն հանձնել է Խ. Անդրոյանին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մինասյանի պահանջով յուրաքանչյուր ամիս յուրացված գումարից 1000 ԱՄՆ դոլար տվել է նրան: Դրանից հետո` Խ.Անդրոյանի հրահանգով, բաժնի հաշվապահըբաժանմունքի կողմից ՊՊԳՎներկայացվող հաշվետվություններում ներառել էտնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալակնհայտկեղծ տեղեկություններ՝ նման կերպ քողարկելովՎ. Մինասյանի կազմակերպմամբ կատարված հափշտակությունները:

Արդյունքում Վ. Մինասյանը վերը նշված ժամանակահատվածում Խ. Անդրոյանի ևնույն ջոկի հրամանատարի ու հաշվապահի օժանդակությամբկազմակերպելէառանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.696.255 ՀՀ դրամ գումարի յուրացման կատարումը, որից Վ. Մինասյանի կողմից փաստացի յուրացված գումարի չափը կազմել է 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք` 8.239.390 ՀՀ դրամ:

Բացի այդ, Վ. Մինասյանը 2015թ. ապրիլից 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Խ. Անդրոյանից, ինչպես նաևայլ ստորաբաժանումների պետերից յուրաքանչյուր ամիս հավաքել է տարբեր չափի գումարներ ևհանձնարարել այլ անձանց միջոցով դրանքփոխակերպել ԱՄՆ դոլարի ու եվրոյի,այնուհետևփոխանցելիր բանկային և քարտային հաշիվներին՝ նպատակ ունենալովթաքցնել և խեղաթյուրել առանձնապես խոշոր չափերով` 775.488.000 ՀՀ դրամին համարժեք1,6 միլիոն ԱՄՆդոլար և 4.555.992 ՀՀ դրամին համարժեք 9,4 հազար եվրո գումարի ծագումը:

Հիշյալ գումարների մի մասըՎարդան Մինասյանը բանկերում ներդրել է որպես ավանդ և ստացել տոկոսներ, իսկ մյուս մասը ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում: Մասնավորապես`2017-2018թթ ընթացքում ՌԴ-ից ձեռք է բերել ընդհանուր 115.094.400 ՀՀ դրամին համարժեք 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս Գոստ», «Մերսեդես Ս500»և «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով2017-2020 թթ-ին մատուցել է ավտովարձույթի ծառայություն` ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ: Այդ կերպ Վ. Մինասյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 875.203.992 ՀՀ դրամը /գույքը/:

02.12.2021թ.-ին Վարդան Մինասյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀքրեականօրենսգրքի38-179-րդհոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված`առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման ևՀՀքրեականօրենսգրքի190-րդհոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսվածառանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար: 03.12.2021թ.-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործի շրջանակներում Խոսրով Անդրոյանինմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 179-րդհոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված`առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման և 38-314-րդհոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի դրդչությանհամար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս