Գազի գինը Եվրոպայում հատել է 1200 դոլարի սահմանը՝1000 խորանարդ մետրի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում գազի գները շաբաթվա վերջին գերազանցել են 1200 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Գազի հունվարյան ֆյուչերսների արժեքը շաբաթվա վերջին ֆիքսվել է հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարից բարձր մակարդակի,այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Փորձագետները գների աճը կապում են եվրոպական ստորգետնյա պահեստարանների ցազի պաշարների ցածր մակարդակի, խոշոր մատակարարների կողմից սահմանափակումների և Ասիայում հեղուկ բնական գազի մեծ պահանջարկի հետ:

Այժմ իրավիճակը շարունակում է բարդ մնալ. նոյեմբերի սկզբին 750 դոլարով նվազումից հետո, գները մեկ ամսից ավելի գերազանցում են 1000 դոլարը։

Շուկայի մասնակիցները մտահոգված են ցուրտ ձմռան դեպքում հումքի պակասով։




Լրահոս