Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգրկվել է 2021 թվականի աշխարհի ամենահարգված տղամարդկանց թոփ 10-յակում՝ այս տարի բարձրանալով երեք հորիզոնականով և զբաղեցնում է իններորդ տեղը՝ ըստ YouGov-ի անցկացրած հարցումների։
Ամենահարգված տղամարդկանց և կանանց վարկանիշը գլխավորել են, ինչպես և նախորդ տարի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին
Աշխարհի լավագույն տղամարդկանց տասնյակում են նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, դերասան Ջեկի Չանը, միլիարդատեր SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման: