Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ, եւ այդ սովորույթը Հայաստանում ընդունված է. Քիմ Քարդաշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադրձել է «թխամորթ բնակչության մշակույթի յուրացման» համար իր հասցեին հնչող մեղադրանքներին։ «i-D Magazine» ամսագրին տված հարցազրույցով Քարդաշյանն ասել է, որ իրեն քննադատել էին սանրվածքի, մասնավորապես հյուսքերի համար։

«Անկեղծ ասած՝ դա հաճախ տեղի է ունենում դստերս պատճառով, որը խնդրում է նույնանման սանրվածքներ անել: Նաեւ ես ուզում եմ, որ դուստրս զգա, որ կարող ենք միեւնույնն սանրվածքն անել: Նաեւ ուզում եմ ցույց տալ, որ այդքան էլ բարդ բան չէ, եթե նա ինչ-որ բան է խնդրում եւ իսկապես ցանկանում է դա»,- պատմել է Քիմը:

Հեռուստաաստղը պատմել է, որ Հայաստանում հյուսքեր անելու սովորույթ կա։ «Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ»,- հավելել է նա:




Լրահոս