Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Ելությներից և հարցերից հետո հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ պետք չէր այս մթնոլորտում քննարկել ՄԻՊ թեկնածուի հարցը՝ նշելով նաև.
«Շատ լինելը և բոլորով նույն կարծիքը հայտնելը դեռ չի նշանակում, որ դուք ասում եք ճշմարտությունը»:
Հավելենք, որ հանձնաժողովը Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը դրական եզրակացություն տվեց: