Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտախցեր կան կալանավորը նույն տեղում և՛ հաց է ուտում և բնական կարիքները հոգում. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տաղավարում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանի հետ զրուցել ենք Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին։

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք այն խնդրին, որ երբ Արսեն Գևորգյանը մեկ ամիս կալանավորված է եղել, այդ ընթացքում որևէ վարութային գործողություն չի իրականացվել։ Հարցին, թե որն է այս ամենի նպատակը, Թագուհի Թովմասյանը նշել է․ «Իմ տպավորությամբ՝ իշխանության նպատակը ոչ թե քննություն իրականացնելն էր՝ ընտրակաշառքը բացահայտելու համար, այլ թեկնածուին մեկուսացնելը»։

Թագուհի Թովմասյանը խոսել է նաև այն մահվան դեպքերին, որոնք, իր խոսքով, տեղի են ունեցել գործող իշխանության հետ քաղաքական հայացքների անհամաձայնության պատճառով։

Արսեն Գևորգյանի մահվան մասին այն խոսույթին, թե նման դեպքեր պատահում են նաև ազատության մեջ, և պետք չէ քաղաքականացնել նրա մահը, Թագուհի Թովմասյանն արձագանքել է․

«Այստեղ մեծ տարբերություն կա․ եթե մարդն ազատության մեջ ինֆարկտ է ստանում, ապա այդ պարագայում մարդն ինքն է պատասխանատվություն կրում իր կյանքի համար, իսկ այս դեպքում պետությունն է պատասխանատվություն կրում քաղաքացու կյանքի և առողջության համար։ Ինչպե՞ս չքաղաքականացնել դեպքը, երբ մարդն անմիջականորեն զբաղվում էր քաղաքականությամբ և հայտ էր ներկայացրել քաղաքապետ դառնալու»։

Զրույցի ավարտին նա նշել է այն մարմինների անունները, որոնք պետք է հրապարակայնորեն պատասխանատվություն կրեն Արսեն Գևորգյանի մահվան համար։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս