ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը վճիռ է հրապարակում 2021 թվականի ընտրությունների ժամանակ կաշառք բաժանած անձանց մասով: Գրել էինք, որ Նելի Այվազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի հունիսի 18-ին, ժամը 20:30-ի սահմաններում, 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով համագյուղացուն՝ ընտրող ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակչուհի Աստղիկ Այվազյանին անձամբ առաջարկել է 10.000-ից մինչև 20.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք, սակայն նա մերժել է:
Րոպեներ անց Նելի Այվազյանը ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղում գտնվող իր բնակարան է հրավիրել համագյուղացի Արմինե Օպյակինային և նույն ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար անձամբ որպես առավելություն, խոստացել է զիջել նախկինում ծառայություններ մատուցելու արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը:Եվ ահա դատարանը Ամբաստանյալ Նելի Այվազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Ամբաստանյալ Նելի Այվազյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության բնակության վայրի համապատասխան ստորաբաժանման վրա:
Ք.Մ