Եվրոպայում գազի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1.500 դոլարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 17-ին բորսայական սակարկությունների բացմանն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից ցած՝ ցուցադրելով մինուս 11 տոկոս նախորդ օրվա փակման ցուցանիշի նկատմամբ, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեւանի ժամանակով 11:08-ին Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը փոքր-ինչ հետ Է շահել անկումը եւ իջել Է 9,65 տոկոսով՝ մինչեւ հազար խորանարդ մետրի դիմաց 1 511 դոլար: Նախորդ առեւտրական օրը (դեկտեմբերի 16-ին) Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 1 575 դոլարի նշագծում, ըստ որում օրվա ընթացքում գերազանցվել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 700 դոլարի նշագիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս