Որ ընկերությունները չեն մասնավորեցվի. նախարարության նոր առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» և «Նևրոզների կլինիկա»  ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը: Մասնավորապես, այսպիսի նախագիծ է տեղադրվել Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Բացի այդ,  «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն», «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն են ստանալու:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով և կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, կենտրոնի առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը: Կենտրոնը սերտ համագործակցում է նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ:

Իսկ ահա  «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերության մասով նշվում է, որ հետպատերազմական և հետկովիդային իրավիճակով պայմանավորված նևրոտիկ, սթրեսային և սոմատոֆորմ խանգարումների հետևանքները մեղմելու նպատակով հոգեբանական աջակցության և վերականգնման իրականացումը, խանգարումների ժամանակին և պատշաճ բուժումը, ինչպես նաև սահմանային վիճակում գտնվող պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը չափազանց կարևոր է` պացիենտի լրիվ առողջացման և հիվանդության քրոնիկ ընթացքի հնարավորինս բացառման նպատակով:

Ն.Հ.




Լրահոս