Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղի հարցը, Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և մտադիր են գործել միաժամանակ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։




Լրահոս