Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում դեկտեմբերի 25-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից,կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

«2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31870 քաղաքացու հետազոտություն, որից 4759-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 2 մահվան դեպք:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:




Լրահոս