ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հագուստն ու կոշիկը թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոչ պարենային ապրանքները մեկ ամսվա ընթացքում թանկացել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ: Օրինակ, թանկացել են մաքրող, լվացող միջոցները, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոշիկն ու հագուստն է թանկացել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հագուստի շուկայում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.3 տոկոս գնաճ, իսկ կոշիկը թանկացել է 0.7 տոկոսով: Եւ սա այն դեպքում, երբ ողջ դեկտեմբեր ամսին հագուստի եւ կոշիկի խանութներում համատարած զեղչեր էին: Սրան զուգահեռ արձանագրենք, որ ոսկերչական զարդերն են 1.3 տոկոսով թանկացել: Իսկ դեղագործական ապրանքների գները նվազել են 0.1 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս