![](https://armlur.am/wp-content/uploads/2022/01/timthumb-4.png)
Բոլոր 10 ինքնաթիռները` ՀԱՊԿ-ի ռուս խաղաղապահներով ժամանել են Ղազախստանից Իվանովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Օդանավակայանում վերջին ինքնաթիռի վայրէջքից հետո հանդիսավոր միջոցառում է անցկացվել ռուս դեսանտայինների համար, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կատարել են բոլոր առաջադրանքները։ Հանդիսավոր միտինգի ավարտին անձնակազմն՝ իր տեխնիկայով, ժամանել է մշտական տեղակայման վայրեր։