Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհվել է 225 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհվել է 225 մարդ, այդ թվում՝ անվտանգության 19 աշխատակից։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 15-ին, հայտարարել է երկրի գլխավոր դատախազությունը։ Հաղորդում է Iz.ru-ն։

Անկարգությունների ժամանակ ընդհանուր առմամբ տուժել է 4578 մարդ։

Հիշեցնենք, հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի ցույցեր սկսվեցին հեղուկ գազի գների բարձրացման պատճառով։ Որոշ քաղաքներում ցույցերը վերածվեցին անկարգությունների։ Իրավիճակը սրվեց հատկապես երկրի ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում։

Ցուցարարները, որոնց թվում, ըստ իշխանությունների, պարզվում է, ծայրահեղականներ են եղել, ներխուժեցին են վարչակազմի շենք, հրկիզեցին դատախազության շենքը, իշխող կուսակցության գրասենյակը և գրավեցին նախագահական նստավայրը։

Անկարգությունների ժամանակ սպանվեց անվտանգության 19 աշխատակից, նրանցից երկուսին գլխատել էին։ Երկրի իշխանությունները հայտարարեցին, որ նման դաժան գործողությունները վկայում են ահաբեկչական սպառնալիքի մասին։




Լրահոս