Ղազախստանի հատուկ ծառայությունները հայտնել են ցույցերին օտարերկրյա ծայրահեղականների մասնակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի հատուկ ծառայությունները վկայություններ են գտել առ այն, որ երկրում անկարգություններին մասնակցություն են ունեցել այլ երկրներից ժամանած մի շարք արմատական ծայրահեղական կազմակերպությունների անդամներ։ Այս մասին հայտնել է հանրապետության պետքարտուղար Երլան Կարինը «Խաբար-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Պաշտոնյայի խոսքով՝ հետաքննությունը ցույց է տվել, որ դեկտեմբերի երկրորդ կեսին Ղազախստանի տարածք է ժամանել օտարերկրացիների խումբ։ Նրանք հունվարի 7-ին և 8-ին փորձել են տարբեր երթուղիներով լքել երկիրը։

Նա հստակեցրել է, որ այդ անձինք են երկրում անկարգություններ հրահրել։ Պետքարտուղարը հավելել է, որ կազմակերպություններից մեկի չաթերի միջոցով էլ տարածվել են ցուցարարների համար կոնկրետ հրահանգավորումները։ Այդուհանդերձ, նա մանրամասներ չի հայտնել։




Լրահոս