ՏԵՍԱՆՅՈՒԹ. 93 հազար դրամ են պահանջում կառավարության արհեստական ծաղիկները վնասելու համար. վարչապետի նստավայր ներխուժումից 2 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ 2020 թվականին կառավարության շենք ներխուժած անձանց մասով  նախաքննությունն ավարտված է:

Կառավարության շենք ներխուժած Ռաֆայել Մխիթարյանից պահանջում է 93 հազար դրամ  կառավարության նիստերի դահլիճի արհեստական ծաղիկները վնասելու համար:

ArmLur.am-ի հետ զրույցում Ռաֆայել Մխիթարյանն ասաց, որ ինքը պատրաստ է վճարել այդ գումարը, իսկ ով պետք է վերադաձնի մեր ծաղիկ տղաների կյանքը: Ինչպես հայտնի է 44-օրյա պատերազմը  դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո ՀՀ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ անձինք եւ իրենց բողոքն էին արտահայտում:

Հավաքված ամբոխի մեջ էր նաեւ Ռաֆայել Մխիթարյանը, ում ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առ այն, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել է ռազմամթերք, բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերի, ոչնչացնելով գույքը և դրան զուգորդված  մասնակցել է զանգվածային անկարգություններին, ինչպես նաև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել ռազմամթերք, բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է հնչեցրել:

Սերգեյ Հովսեփի Թաթմանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին մասնակցել է Երևան քաղաքում բռնություն գործադրելով, ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև կատարել է գույքի բացահայտ հափշտակություն:

Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Նշենք, որ Ռաֆայել Մխիթարյանը որեւէ կուսակցության աջակից չէ, այլ այդ քայլին դիմել է հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձություններվ մտահոգված, քանի որ նա 44-օրյա պատերազմի մասնակից է եղել:

Քնար Մանուկյան




Լրահոս