Անկանխատեսելի զարգացումներ «Քանաքեռցի Տույի» սպանության գործով: Տույի մտերիմ շրջապատը փորձում է հասկանալ, թե ինչպես է դատարանն ազատ արձակել խմբակային սպանության գործով կալանավորվածներից մեկին, ով է դատավորին նման «հրահանգ» տվել եւ առհասարակ ԲԴԽ-ն՝ ի դեմս նախագահ Գագիկ Ջհանգիրյանի, կապ ունի այդ որոշման հետ:
Այսպիսով երեկ ArmLur.am-ը հրապարակեց, որ աղմկահարույց կրակոցների գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի որդին՝ Հակոբ Սիմոնյանը, ազատ է արձակվել:
Այս որոշումը իրարանցում է առաջացրել սպանված Տույի՝ Արթուր Ղազարյանի մտերիմների շրջապատում, թե ինչպես ստացվեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խմբակային սպանության գործով կալանավորվածին ազատ արձակում, երբ ապօրիին զենք գործով կալանավորվածին կալանքի տակ է թողնում:
Դատական համակարգում այս ազատումը լուրջ կասկածների տեղիք է տվել, որ միգուցե դատավոր Արմեն Դանիելյանին ներքին կարգով խնդրել են կամ միգուցե հրահանգել են, որ նա նախկին պատգամավորի որդուն ազատ արձակի: Իսկ ով կարող է նրան այդ հարցով դիմել, դատական համակարգում կարծիքներ կան, որ բավականին լուրջ անձնավորություն է, որի խնդրանքը դատական համակարգը՝ ի դեմս դատավոր Արմեն Դանիելյանի կատարել է: Ասել է, թե սպանված Տույի մտերիմները փնտրում են ենթադրյալ «հովանավորին» ում թեթև ձեռքով սպանված պատգամավորի որդին ազատ է արձակվել :
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ են արձակել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը ապշել է, թե ինչու մի չնչին թեմայից առաջացավ այս ամենը ու 4 մարդու ճակատագիր խորտակվեց: Բանն այն է, որ նախաքննական մարմինը ունի հստակ տվյալներ, թե ինչու են հնչել կրակոցները: ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդիներից մեկը հորը պատմել է, որ Տույը եւ իր թիմը պարբերաբար անհանգստացնում են իրեն, նեղացնում են:
Արդյունքում, Արտյուշ Սիմոնյանը քրեական հեղինակություն Տույին կանչում է իր առանձնատուն, որ հասկանա, թե ինչ կա իր որդիների հետ, ինչու է նա բախվել իր որդիների հետ կամ հաճախակի որդիներից լսում է, որ քրեական հեղինակությունը նեղացնում է իրենց: Եվ ահա նախկին պատգամավորի հրավերով Տույը գնում է Արտյուշ Սիմոնայնի տուն: Նախապես որոշում են տաղավարում նստել, զրուցել, սակայն առատ ձյան պատճառով տաղավարում չեն նստում: Ինչից հետո Արթուր Ղազարյանին համոզում են, որ մնա զրուցեն, նա չի ուզում մնալ հասնում են մեքենաներին ու հնչում է կրակոցը:
Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Նշենք, որ գործով կալանավորվել են 5 անձ, որոնցից 4-ը սպանված պատգամավորի որդիներն են, որից մեկին ազատ արձակեցին: