ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ղարիբ Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021 թվականի ապրիլ ամսվա սկզբին, քննությամբ չպարզված օրը՝ ժամը 17:00-ից 19:00-ի սահմաններում, միայնակ գնացել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի գերեզմանատների տարածք, որտեղ պատահականությամբ ընտրել է Բամբակաշատ գյուղի բնակիչ Սամվել Նորիկի Կնյազյանի ծնողների գերեզմանատունը, որի տարածքը շրջապատող մետաղյա ճաղավանդակների վրայից ձեռքով քաշելու միջոցով պոկել և գողացել է թվով 14 հատ այլումինե զարդանախշեր, որոնք այնուհետև նույն օրը 11.000 ՀՀ դրամով վաճառել է Արմավիր քաղաքի 5-րդ փողոցի 1/24 հասցեում գործող Հրաչյա Ջանիկի Պետրոսյանին պատկանող մետաղների ընդունման կետում՝ Սամվել Կնյազյանին պատճառելով զգալի չափի, ընդհանուր 35.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այսինքն՝ Ղարիբ Մկրտիչի Մեսրոբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Ք.Մ.