ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 3 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Երևանյան լճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանյան լճում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներն ու փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել և դուրս են բերել մոտ 40 տարեկան տղամարդու դի:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 48-ամյա Արսեն Ղազարյանն էր:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս