Պեսկովը հայտնել է՝ երբ Պուտինը կայցելի Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա տեղի կունենա այն ժամանակ, երբ համաճարակային իրավիճակը և երկու երկրների նախագահների գրաֆիկները թույլ տան։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ այդ թեման բազմիցս քննարկվել է ղեկավարների վերջին մի քանի շփումների ընթացքում։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «որոշակի դադար է եղել միջկառավարական հանձնաժողովի և երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի նիստերի անցկացման հարցում, որը գլխավորում են երկու նախագահները»։

«Պարոն Էրդողանն ասաց, որ հաճույքով կհյուրընկալի այս բոլոր միջոցառումները Թուրքիայում: Նախագահ Պուտինը երախտագիտությամբ ընդունեց այս հրավերը: Նրանք պայմանավորվեցին, որ հենց համաճարակաբանական իրավիճակն ու գրաֆիկները թույլ տան, նա անպայման կօգտվի այդ հրավերից»,- ասել է Պեսկովը։

Նա շեշտել է, որ Էրդողանի հրավերը վերաբերում է մասնավորապես երկկողմ շփումներին։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրավիրել է Ռուսաստանի ղեկավարին այցելել հանրապետություն։ Նա նաև կրկնել էր Անկարայի պատրաստակամությունը՝ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, «եթե երկու կողմերն էլ ցանկանան»։




Լրահոս