ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թագավորները պետք է ապրեն, ժողովուրդը չպիտի ապրի». քաղաքացիները՝ հոսանքի թանկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն այսօրվանից բարձրացել է. բաժանորդները միջինը 4․7 դրամով ավելի են վճարելու սպառած յուրաքանչյուր կՎտժ-ի համար։ Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը խիստ բացասական կանդրադառնա քաղաքացու գրպանի վրա: Չէ որ էլէներգիայի սակագնի բարձրացումը հանգեցնելու է թանկացումների հսկայական շղթայի:

ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ են մտածում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ։ Իսկ ահա ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով։ Նշենք, որ մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով։

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս