Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների և մերկասառույցի պատճառով. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթևեկությունն արգելվել է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար:
Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթևեկությունը Ռուսաստանի ուղղությամբ Ռազմավիրական ճանապարհով ազատ է: Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի Կոբի տեղամասում երթևեկությունն իրականացվելու է շուրջօրյա ռեժիմով՝ միայն հակահուսինային թունելներով:
Միակողմանի է լինելու թունելներով երթևեկությունը կցանքով և կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաև ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված ռազմավարական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա: