ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե բոլորը հրաժարվեն պարգևավճարներից, դա թոշակների վրա գրեթե ազդեցություն չի ունենա. Թունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասում է, որ պատգամավորն իր կենցաղով ու եկամուտներով շատ չի տարբերվում ՀՀ քաղաքացիներից, ու համատարած թանկացումները նաև պատգամավորների ու նրանց ընտանիքների վրա են ազդում: Որքան քիչ են մարդու եկամուտներն, այնքան զգալի են թանկացումները, ինչն, անշուշտ, հաճելի չէ: Բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը համոզված է, որ քաղաքացիները օբյեկտիվ ու սթափ են նայում իրավիճակին ու հասկանում են, որ ապրանքների ու ծառայությունների գներն աճում են ոչ թե իշխանության սխալների հետևանքով կամ մեղքով, այլ օբյեկտիվ այլ պատճառներով:

Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը՝ թե պետական ապարատին տրվող պարգևավճարները կառավարիչները կարող են, օրինակ, թոշակների բարձրացմանն ուղղել, ասում է՝ եթե ամբողջ պետական համակարգը պարգևավճարներից հրաժարվի, ապա դա թոշակների վրա չնչին ազդեցություն կունենա:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս