44-օրյա պատերազմից հետո թեև իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակ ունենալու ու այն վերազինելու մասին, բայց մինչև այս պահը ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմիններում ուժեղ ու զարգացած բանակի հայեցակարգ չի ներկայացվել: Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի գնահատմամբ՝ եթե անգամ որոշ փոփոխություններ էլ տեղի են ունեցել, ապա դրանք Արցախի պաշտպանության բանակում են եղել:
Ինչ վարեբերում է ՀՀ զինված ուժերի կողմից վերջերս ձեռք բերած բազմաֆունկցիոնալ «ՄԻ-8» ուղղաթիռներին, ապա Մանգասարյանը դա դրական ու նպատակային է համարում: Միաժամանակ սակայն հարց է բարձրացում՝ հայաստանյան ի՞նչ օդանավակայաններում են այդ ուղղաթիռները վայրէջք կատարելու: Նոր, ալտերնատիվ օդանավակայններ են մեզ անհրաժեշտ, շեշտում է փորձագետը:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան