Թանկացումների ալիքը սկսվել է տարեսկզբից. որքան է կազմել գնաճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թանկացումների ալիքը սկսվել է տարեսկզբից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ մեր երկրում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8 տոկոս գնաճ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանի բոլոր քաղաքներում հունվարին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.8-5.1 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառում: Իսկ Երեւանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների ն աճել են 3.9 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացաբուլկեղենն է թանկացել. այս շուկայում գնաճը կազմել է 1.2 տոկոս: Ի դեպ, նույնքան թանկացել է նաեւ ձավարեղենը: Մսամթերքի գինը բարձրացել է 0.8 տոկոսով, իսկ ձկան գինը՝ 0.4 տոկոսով: Բացի այս, պաշտոնապես կաթնամթերքի գինն է բարձրացել՝ 1.1 տոկոսով: Լուրջ գնաճ արձանագրվել է նաեւ մրգի, բանջարեղենի շուկաներում:

Ս.Հ.




Լրահոս