Ուշագրավ դեպք Էջմիածին քաղաքում. ինչ է կատարվել քաղաքացու և ոստիկանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները մտել են Էջմիածին քաղաքի բնակչի տուն եւ ասել, որ ղեկավարությունը ցանկանում է քեզ հետ հանդիպել:

Քաղաքացին ասել է, որ կարգ կա դրա համար. ինչ է նշանակում ղեկավարությունը կամ Էջմիածնի ոստիկանապետը ուզում է քեզ տեսնել, ոստիկանները նրան ասել են, եթե չգաս, զոռով կտանենք ու քաղաքացի Արտակին քարշ տալով տարել են Ոստիկանություն: Վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը հայտնեց, որ այժմ շտապում է ոստիկանություն հասկանալու համար, թե ինչու է ոստիկանության ղեկավարությունը իր պաշտպանյալին տանից քարշ տալով տարել բաժին:

Ք.Մ.




Լրահոս