Ժողովրդավարության առաջընթացի գնահատականը մեծ դեր է կատարել, որ այսքան լկտիացել են իշխանությունները. Ռուբեն Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 10-ին հայտարարել է հավաք Հայաստանում Միության ներկայացուցչության առջև:
 «Դավիթ Արղամանյանը որոշեց դատավոր Բախշիյանին երկու ամսով կալանավորել…Հայաստանյան իշխանություններին այլևս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։ Սակայն հարցեր ունեմ և ասելիք ունեմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» արձանագրողներին։ Այդ նպատակով հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին ժամը 14:00-ին, ես հայտարարում եմ հավաք Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության առջև։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց գնահատականների համար»,-մասնավորապես ասել է նա:
ArmLur.am-ը Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվել է հավաքի մանրամասների մասին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որոշումը կայացրել է անձամբ եւ ինքն է անձամբ կրում դրանից բխող իրավական հարցերի ողջ պատասխանատվությունը:

«Այս որոշումը հասունացել է վերջին շրջանում կատարվող իրադարձությունների հիման վրա,  եւ այն պայմանավորված է հետեւյալով. Առաջինը՝ դեռ հունվարի 26-ին,  կապված ծանր վիրավորանքի հանցակազմի հետ: Նոր Նորքի  Ոստիկանության առջեւ կարծիք հայտնեցի, որ  հնարավոր չէ՝   միջազգային կառույցների անվերջ լռությունը շարունակվի, քանի որ այն  ակնհայտ  հակասություն է նրանց հայտարարած արժեքների եւ հայաստանյան իշխանությունների վարքագծի մեջ, եւ ինչ-որ մի պահի նրանք ստիպված են լինելու արձագանքել դրան: Եվ ընդամենը օրեր անց ունեցանք Ամերիկյան «Freedom House»-ի կոշտ գնահատականները կապված նշված օրենքի հետ: Երկրորդը՝ ունեցանք դատավոր Բորիս Բախշյանի խայտառակ դեպքը, որը նույնպես  ուղիղ հակասության մեջ է Եվրոպական եւ առհասարակ արեւմտյան իրավական հայտարարվող արժեքների միջեւ: Ես  վստահ եմ, որ լռության ուխտը ինչ-որ մի պահի դադարեցվելու է»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը համոզված է, որ իշխանություններից այլեւս որեւէ բան չունեն հարցնելու եւ ստանալու. «Ես չեմ տեսնում անձամբ որեւէ հնարավորություն, որովհետեւ գործ ունենք մարդկանց հետ որոնք ուղղակիորեն ցույց են տալիս, որ մարդկանց կարծիքն իրենց համար նշանակություն չունի եւ նրանք ամեն ինչի ընդունակ են իրենց իշխանությունը պահելու համար, բայց մեր այն կառույցների ներկայացուցիչները, որոնք ենթադրվում է բարոյական սահմաններ ունեն եւ պետք է Հայաստանի բարեկամը լինեն այլ ոչ թե հակառակը նրանց մենք հարցեր ունենք եւ շատ կարեւոր է: Տարիներ առաջ Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը ամեն մի պատեհ եւ անպատեհ առիթով հայտարարություններ էր անում  ժողովրդավարության մասին, եւ մենք գնում ենք այդ մարդկանցից պահանջենք որպեսզի իրենց գնահատակնները տան ՝ սա ժողովրդավարության առաջընթա՞ց է, թե՞ ոչ: Մեր համոզմամբ՝  այն գնահատականը  ժողովրդավարության  առաջընթացի մեծ դեր է կատարել, որ այսքան լկտիացել են մեր իշխանությունները»:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս