Երեկ shamshyan.com գրել էր, որ Ժամը 18:30–ի հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53 հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա:
Մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև, սակայն նա չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկային ծառայության աշխատակիցները կարողացել են մտնել բանկ և վնասազերծել այդ քաղաքացուն:
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է քաղաքացին մտել բանկ եւ կոնկրետ ինչ պահանջ է ներկայացրել: Մեզ հայտնի դարձավ, որ բանկ մտած քաղաքացին Գագիկ Կարապետյանն է, ով ասել է, որ չի աշխատում, ԴԱՀԿ-ի հետ գումարային խնդիր ունի եւ պահանջել է բանկին խնդիրը լուծել:
Ք.Մ.