Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին հեռախոսազրույցներ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա տեղեկացրել է, որ Պուտին-Բայդեն հանդիպման նախաձեռնող կողմը Վաշինգտոնն է: Երկու երկրի առաջնորդների միջև վերջին անգամ հեռախոսազրույց էր տեղի ունեցել 2021 թվականի վերջին: