Կալանավորվել է ՊԵԿ և օպերատիվ հետախուզության վարչության գլխավոր օպերլիազորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 (ոլորտային) բաժնի գլխավոր օպերլիազոր Արամ Աղաջանյանի և ավագ օպերլիազոր Գագիկ Հակոբյանի հետ, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության հիմնադիր Ղուկաս Գրիգորյանից նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրեն Արա Կիրակոսյանի միջնորդությամբ ստացել են խոշոր չափերի կաշառք:

Նկատենք, որ վերոնշյալ պաշտոնիայից բացի նաեւ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 8 անձ: Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:

Ք.Մ




Լրահոս