Սպիտակ տանը չեն բացառել Բայդենի եւ Պուտինի հանդիպման հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանների մեջ չի մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, բայց հեռանկարում դրա անցկացման հնարավորությունը պահպանվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:

«Բայդենի եւ Պուտինի հանդիպման հնարավորությունը պահպանվում Է այն դեպքում, երբ եւ եթե նրանք (Ռուսաստանը) ձեռնարկեն իրադրության ապաԷսկալացում»,-Փսաքին հայտարարել Է ճեպազրույցում:

«Սակայն «այժմ ժամանակը չԷ», քանի որ Ռուսաստանի նախագահը «հսկում Է ներխուժումն» Ուկրաինա, ընդգծել Է նա: Ավելի վաղ Փսաքին հայտնել Էր, որ Բայդենն սկզբունքային համաձայնություն Է տվել Պուտինի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար եւ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի՝ այս շաբաթ նշանակված բանակցություններից հետո:

«Պետքարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Լավրովը պետք Է այս շաբաթ ավելի ուշ հանդիպում ունենային Եվրոպայում այն պայմանով, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ չձեռնարկի (Ուկրաինայի դեմ): Նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնել Է նախագահ Պուտինի հետ հանդիպում ունենալ այս հանդիպումից հետո, կրկին՝ եթե ներխուժում տեղի չունենա»,-հայտարարել Է նա:

Միեւնույն ժամանակ Բլինքենը հայտարարել Է Լավրովի հետ հինգշաբթի օրը պլանավորված հանդիպումը չեղարկելու մասին:

«Անցած շաբաթ ես համաձայնել եմ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել այս շաբաթ՝ փետրվարի 24-ին՝ Եվրոպայի անվտանգության շուրջ մեր երկրների անհանգստությունը քննարկելու համար, բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա: Այժմ մենք տեսնում ենք, որ ներխուժումն սկսվում Է, եւ Ռուսաստանը հրաժարվել Է դիվանագիտություն դրսեւորել, ուստի այժմ նման հանդիպման իմաստ չկա»,-ասել Է Բլինքենը՝ հանդես գալով ճեպազրույցում, որն անցկացվել Է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ փետրվարի 22-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների շուրջ:

Նրա խոսքով՝ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները համաձայնել են դրան, Լավրովին համապատասխան նամակ Է ուղարկվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս