Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 482 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 482 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 35 583 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական՝ 21,03%, վերջին 14 օրը՝ 28,49%, վերջին 7 օրը՝ 25,38%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 591 936 դեպք: Ապաքինվել է ևս 14 603 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 462 572:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 054։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 811 285 պատվաստում, օրական՝ 2 532:




Լրահոս