Ուկրաինայի ՊՆ-ն հրապարակել է Ռուսաստանի կորուստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորս օրվա ընթացքում ռուսական կողմի կորուստները սպանվածներով և վիրավորներով կազմել են ավելի քան 5,3 հազար մարդ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ գերության մեջ են հակառակորդի հարյուրավոր զինվորներ ու սպաներ։ «Նրանցից շատերը շատ երիտասարդ են: Կրեմլը նրանց վերածում է հանցագործների, դարձնում մարդասպաններ: Նրանցից ոմանց խաբել են, ոմանց զոմբիացրել են քարոզչությամբ կամ ահաբեկել»,- ասել է ՊՆ ղեկավարը։




Լրահոս