Թուրքիայի և Բելառուսի նախագահները Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Բելառուսի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օգնելու հակամարտության կարգավորմանը։

Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ այս դիրքորոշումը համընկնում է Բելառուսի դիրքորոշման հետ։ Բացի այդ, երկու երկրների նախագահները խոսել են Բելառուսի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների քաղաքականության մասին։




Լրահոս