Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է լինել միջուկային ու կործանարար. Սերգեյ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կլինի միջուկային ու կործանարար: Նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «երրորդ համաշխարհային պատերազմի» սկիզբն անվանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների այլընտրանք՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ սահմանված պատժամիջոցները դարձել են «պատմության մեջ ամենախոշորը»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դրա համար «լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, հատկապես երկարաժամկետ հեռանկարում»։




Լրահոս