Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Մ23 տարեկանների ԵԱ-ի մասնակիցների ցանկը և գնահատել մարզիկների շանսերը:
Ըստ UWW-ի` հունահռոմեական ոճի ըմբիշներ Սահակ Հովհաննիսյանն (67կգ) ու Շանթ Խաչատրյանը (72 կգ) չեմպիոն դառնալու հիմնական հավակնորդներն են իրենց քաշային կարգերում:
Հիշեցնենք, որ Մ23 ԵԱ-ն անցկացվելու է մարտի 7-13-ը Պլովդիվում: Տեղեկացնում է ArmSport.am-ը։