ՀՀ քննչական կոմիտեի քննիչը դատի է տվել կոմիտեին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդանուշ Իրիցյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով 17.12.2021թ. թիվ 1093-Ա հրամանը վերացնելու, Հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու, նրա միջին աշխատավարձի՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար պատասխանողից բռնագանձելու, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում պարտավորեցնել պատասխանողին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորին վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Ք.Մ.