ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն գնացել է Ազգային ժողով Փաշինյանի աներորդու հետևից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս գնացել է Ազգային Ժողով՝ հարցաքննելու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: Իսկ ինչ քրեկան գործի շրջանակներում է ԱԱԾ-ն ժամանել Ազգային ժողով:

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր. ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը պատմել էր, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Դրան, ըստ Գեւորգյանի, մասնակցել են ՔՊ–ական պտգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։

Արդյունքում, ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Քրեական գործը հարուցվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ:

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախաքննական մարմնի քննչական ակտիվ գործողություններից: Մասնավորապես, Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը եւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը տուժող են ճանաչվել:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործով այցելել է Ազգային ժողով եւ կոնկրետ հարցաքննել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին: Մեզ հետ զրույցում Հակոբյանը հաստատեց տեղեկությունը

Նկատենք, որ քրեական գործով դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս